Քաղաքի ռիթմում
Անվաչմուշքներով 65-ամյա Լևոնը իր օրինակով փորձում է վարակել երևանցիներին
Urbanista
խմբագրական
65-ամյա Լևոն Աբգարյանին Երևանում գրեթե բոլորը ճանաչում են անվաչմուշքներով: Նրան շատ հաճախ կարելի է տեսնել Հյուսիսային պողոտայում կամ շարժվող մեքենաների արանքներով սահելիս:
Մասնագիությամբ Լևոնը՝ ինժեներ է: Խորհրդային տարիներին նա աշխատել է սեյսմիկ ոլորտում, սակայն 80-ականների վերջում, երկաթյա վարագույրի անկումից հետո, նա տեղափոխվում է ապրելու Նյու Յորք:

«Ոչ ոք չի սիրում այն ժամանակահատվածը, որում ես ապրել եմ. կոմունիզմը, բայց այօրվա հետ համեմաած, այն հեքիաթային ժամանակահատված էր: Բայց այն ժամանակ էլ, ուզում էի մնալ ինքս ինձ հետ և լինել ազատ, ինչն էլ ինձ ստիպեց հեռանալ ԽՍՀՄ-ից»,- հիշում է նա:

ԱՄՆ-ում անցկացրած 16 տարիները Լևոնը համարում է երջանիկ: Այնտեղ ունեցել է ազատության զգացումը, ինչպես նաև նյութական ապահովվություն: Սակայն այնտեղ էլ մարդիկ հաճախ չէին հասկանում, թե ո՞րն է իսկական երջանկությունը:

«Մարդը ծնվում է այնպիսին՝ ինչպիսին, որ կա, սակայն դժբախտաբար, հասարակության ազդեցության ներքո նրան թվում է, թե իրեն փողն է բերելու երջանկություն և ուրախություն: Ես ծանոթ եմ եղել շատ հարուստների, ովքեր երջանիկ չէին: Հարստությունը բավարարված լինելու մեջ է, իսկ երջակությունը՝ կյանքի հանդեպ միշտ կրքոտ լինելն է»,-ասում է Լևոն Աբգարյանը:

Մոր հանկարծակի հիվանդությունը Լևոնին ստիպում է վերդառնալ հայրենիք, որից հետո նա որոշում է մնալ ապրելու Հայաստանում: Այսօր նրան անվանում են քաղաքի սիրտը, որն իր լավաեսությամբ թելադրում է քաղաքի ռիթմը:
Քաղաքի ռիթմում
վիդեո
~
Made on
Tilda