Մղձավանջից` ազգային երազանք, Սովետաշենից` Նուբարաշեն

Երիտասարդ արվեստագետները հավատում են՝ Նուբարաշենը կարող է դառնալ մշակութային կենտրոն:
Ժամանակին քաղաքային ավան, այսօր մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկը դարձած Նուբարաշենը առավելապես հայտնի է այստեղ տեղակայված բանտով, հոգեբուժարանով, աղբանոցով, գերեզմանոցով եւ անցյալ դարի երեսնականներին այստեղ հաստատված հայրենադարձներով:
Քաղաքային տիպի ավանը կառուցվել է սփյուռքահայերի հանգանակությամբ եւ կոչվել Նուբարաշեն` ի պատիվ հայ բարերար Պողոս Նուբար փաշայի: 1930 թվականին հայ ազգային գործիչ, բարերար Պողոս Նուբարը այս նախաձեռնության համար իր կողմից նվիրաբերել է 100,000 ԱՄՆ դոլար: Ավանի հատակագծի հեղինակը ականավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է: Հայ մեծ ճարտարապետը երկու տարի անձամբ հետևել է հայրենադարձների համար կառուցվող բնակավայրի շինարարական աշխատանքներին: Ստեղծումից մի քանի տարի անց ավանը վերանվանվել է Սովետաշեն: Ստալինյան մեծ բռնաճնշումների տարիներիներն էին, ազգայինը հիշեցնող ցանկացած բան, անգամ բնակավայրի անունը կարող էր ճակատագրական հետևանքներ ունենալ:

Այսօր մի խումբ երիտասարդ արվեստագետներ փորձում են վերանվանված Նուբարաշենը դարձնել մշակութային կենտրոն և կոտրել այն բացասական պատկերացումները, որոնք առաջանում են «Նուբարաշեն» բառը լսելիս։ Նախաձեռնությունը Ժամանակակից արվեստի ինստիտուտի 2014 - 2016թթ. շրջանավարտներինն է: Նրանք պատրաստվում են հին կարի ֆաբրիկան վերածել արվեստի մեծ կենտրոնի եւ հակասություններով լի այս ավան-թաղամասը գրավիչ դարձնել հատկապես մայրաքաղաքի արվեստասեր հանրության համար:

«Նուբարաշենը նախագծվել է որպես «ազգային երազանքը» իրագործելու վայր, սակայն այսօր վերածվել է մղձավանջի»,-ասում է ծնունդով Նուբարաշենից, նախագծի հիմնական խթանիչ եւ Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Նազարեթ Կարոյանը:

Մղձավանջից` ազգային երազանք, Սովետաշենից` Նուբարաշեն
Video
~
Made on
Tilda