Բակից՝ «ՏՈՒՆ»

Վանաձորի միակ փաբը կոտրում է երիտասարդների ժամանցի մասին կարծրատիպերը
2016-ի ձմռանը առաջին անգամ Հայաստանի ռոքի մայրաքաղաքում ՝ Վանաձորում էի և փնտրում էի մի վայր, ուր կարող էի հանդիպել քաղաքի երիտասարդությանը, զգալ հայկական ռոքի շունչը։ Փորձերս զուր էին։ Քաղաքի «անդերգրաունդ» կյանքի մասին պատկերացումներն այլևս արդիական չէին, այնպես, ինչպես Վանաձորի՝ արդյունաբերական քաղաք լինելը։
Այս տարի Վանաձորում բացվեց «Տարածքն ունի նորություն» կամ պարզապես ՏՈՒՆ կոչվող անտիկաֆե-կաֆե-փաբը: Նոր վայրը դարձել է Հայաստանի՝ բնակչությամբ երրորդ քաղաքի ռոքասեր ու պրոգրեսիվ երիտասարդության հավաքատեղի:

Ժամանցի վայրի հիմնադիրները տեղացի երիտասարդներն են` 23-ամյա Սամվել Կիրակոսյանը և 25-ամյա Հրանուշ Մաշակարյանը: Նկուղային հարկում նոր տարածքի միջոցով նրանք փորձում են շփում և կապ ստեղծել բակերում, այգիներում «ավանդական ժամանցի» սիրահար, բլոտ խաղացող երիտասարդների եւ այլ խաղերի, օրինակ՝ շաշկիի, շախմատի ջատագովների միջեւ` հավաքելով նրանց մեկ վայրում:

«ՏՈՒՆ»-ը նաեւ հարթակ է տրամադրում Վանաձորում ծնունդ առնող բազմաթիվ ռոք խմբերին` համերգներ կազմակերպելու համար:
Վանաձորի «ՏՈՒՆ»-ը
video
~
Made on
Tilda