Էլեկտրակայան անիվների վրա
Վեդի քաղաքում հեծանիվ-գեներատորներ տեղադրվեցին

Երևանից ընդամենը մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Վեդի քաղաքում (Արարատի մարզ) ժամանցի եւ հանգստի հնարավորությունները քիչ են, իսկ հանրային վայրերն անմխիթար վիճակում են: Վեդու բնակիչ, «Կենաց ծառ» ՀԿ-ի նախագահ 24-ամյա Լեւոն Հարությունյանը որոշել է ամառն ավելի հետաքրքիր և գունեղ դարձնել հատկապես փոքրիկ վեդեցիների համար:
Քաղաքում տեղադրվել են 4 հեծանիվ-գեներատորներ, որոնց աշխատացնելիս առաջացող էներգիայով սնվում են տասը LED լամպեր` լուսավորելով շրջակա տարածքը։

Լևոնի նպատակն է՝ նախ խթանել մանուկների ուրախ ժամանցն ու առողջ ապրելակերպը, և միաժամանակ` օգտակար գործ կատարել Վեդու բակերից մեկի մեծ ու փոքր բնակիչների համար: Այս գաղափարը հաղթող է ճանաչվել Awesome Foundation Yerevan-ի մրցույթում։

«Մեր նախագիծը նոր տեսք է տալիս այգուն եւ այն դարձնում է առավել ժամանակակից եւ հաճելի բնակիչների համար։ Ինչպես նաև խթանում է գիտության զարգացումը երիտասարդների շրջանակներում։ Այլ բառերով ասած՝ մենք ցույց ենք տալիս կրթության ներուժը օգուտ պարգեւելու գործում։ Եվ վերջապես, մեր նախագիծը զարգացնում է հեծանվային մշակույթը հասարակության մեջ»,- ասում են կազմակերպիչները։
Վեդի. էլեկտրակայան անիվների վրա
Video
~
Made on
Tilda